ՀՀԿ-ն ողջ թափով լծվել է վարչապետին վարկաբեկելու գործին
ՔաղաքականությունԱԺ ընտրություններից առաջ տարբեր սոցհարցումներով ՀՀԿ-ն ամեն ինչ արեց վարչապետի վարկանիշը բարձր ցույց տալու համար, իսկ հիմա, երբ նա ոչ թե օգնում, այլ՝ արդեն խանգարում է․ կուսակցությունն իր մանր ու մեծ քարոզչական գործիքներով լծվել է նրա վարկանիշի անկման գործին: Ասում են՝ «Գելափ»-ի անդամ ինչ-որ ընկերություն հարցում է անցկացրել ու կառավարության ղեկավարի վարկանիշը գցել: Մարտի համեմատ, երբ վարչապետի աշխատանքը լիովին դրական էր գնահատել հարցվածների մոտ 25%-ն, այժմ այդ թիվն զգալի նվազել է՝ մոտ 13%: Շատերը կես կատակ-կես լուրջ նշում են, թե մինչև 2018-ի ապրիլ, Կարապետյանի վարկանիշը «կիջեցնեն» 0-ի: