Անտառները հսկելու են զինված պահակախմբերը․ պետությունը կարծես խելքի է գալիս
ՀասարակությունՀրապարակ / Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երեւան-Իջեւան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են թույլատրել իրենց օգտվել մոտակա անտառներից, քանի որ փայտի գործը ապրուստի միակ միջոցն է: Այս պահին դեպքի վայրում են գտնվում նաեւ մարզի դատախազը, Դիլիջանի քաղաքապետը, ով խոստացել է, որ հարցը կլուծվի:
Բնապահպանության նախարարի խորհրդական, վերլուծաբան Արծրուն Պեպանյանը նշեց, որ նախարարությունից որեւէ մեկը չի գնացել դեպքի վայր, ավելին՝ հասկանում են մարդկանց սոցիալական վիճակը, բայց իրենք իրենց գործն են անում՝ պահպանում են անտառը օրենքով սահմանված կարգով. «Մենք զիջելու տեղ չունենք, եթե օրենք փոխեն՝ խնդրեմ, բայց հիմա դա ազգային պարկ է եւ այնտեղ չի կարելի ծառեր հատել»,-ասաց Պեպանյանն ու պատմեց, որ նորանշանակ նախարարի օրոք ահազանգեր ստացան, որ Դիլիջանում ծառահատումներ են եղել, ստուգող խումբ գործուղեցին եւ պարզվեց, որ տվյալ հատվածից բացի, նաեւ մերձակա տարածքներում էլ կան ապօրինի ծառահատումներ, դրանից հետո որոշվեց մեծ ստուգում իրականացնել. «Տարածքի մոտ կեսը ստուգվեց, վերջին 3 տարվա մեջ ավելի քան 6 հազար ապօրինի հատված ծառ հայտնաբերվեց, հաշվարկվեց պետությանը հասցված վնասը, որը գերազանցեց մեկ միլիարդ դրամը: Այդ գործերը հիմա ուղարկվել է իրավապահ մարմիններին եւ հետեւելով օրենքի տառին որորշեցինք խստացնել ռեժիմը: Մենք ընդամենը դա ենք արել՝ ռեժիմի խստացում եւ միաժամանակ հայտարարել ենք, որ այնտեղ՝ ազգային պարկում թափուկ է առաջանում, տարեկան մոտավորապես հազար խորանարդ մետր եւ մենք պատրաստ ենք դա տրամադրել շրջակա գյուղերի բնակիչներին, բայց ազգային պարկի տարածքը վերածել բիզնես հուշարձանի, դա օրենքն արգելում է»:
շարունակությունը՝ կայքում