Սարգսյանի ու Կարապետյանի պայմանավորվածությունը. ինչու՞ նա դուրս չի գնում
ՔաղաքականությունԼրագիր / Օրերս հրապարակվեց սոցհարցում, որն արձանագրել էր վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի տասը տոկոս նվազում: Նախընտրական 80 տոկոսից Կարապետյանի վարկանիշը այժմ կազմում է 70 տոկոս, ըստ Գելլափ Ինթերնեյշնլի հայաստանյան գործընկեր կազմակերպություններից մեկի: Ի դեպ, նույն կազմակերպություններ էր Կարապետյանին «տվել» 80 տոկոսից ավելի նախընտրական վարկանիշը:
Որ Կարապետյանի վարկանիշը նվազելու էր ընտրությունից հետո, կասկած չկա: Կամ ընտրողների մի մասը սպասում է շատ արագ փոփոխություն եւ ոգեւորված ձայն տալիս, հետո հիասթափվում, կամ պարզապես նախընտրական վարկանիշներն են քարոզչական նկատառումներով ուռճացվում, իսկ հետո վերադարձվում իրականություն:
Իրակա՞ն է Կարապետյանի 70 տոկոսը, թե ոչ, դա էլ հարց է: Որովհետեւ, եթե 70 տոկոսը իրական է, ապա դա ահռելի վարկանիշ է, այն էլ Հայաստանի պարագայում: Բայց, եթե նվազումը շարունակի այդպես, կամ ավելի արագանա, ինչը կախված է իհարկե տնտեսական վիճակից, ապա մեծ է հավանականությունը, որ մինչեւ 2018-ի ապրիլ Կարեն Կարապետյանի վարկանիշից կմնա կեսից էլ պակաս:
շարունակությունը՝ կայքում