Անչափահաս է դանակահարվել
ՀասարակությունՎանաձորում երեկ անչափահաս է դանակահարվել:
15-ամյա տղան կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել «Վանաձորի» բժշկական կենտրոն, սակայն հայտնել է, որ վնասվածքը ստացել է Վանաձորի թիվ 13 դպրոցի մոտ ընկնելու հետևանքով:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»–ի տեղեկությունը հաստատել են նաև Քննչական կոմիտեից հայտնելով, որ փաստի առիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Անչափահասը տուժող է ճանաչվել և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության շարժառիթը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։