Սերժ Սարգսյանը գնդակը տեղափոխեց Իրան
Քաղաքականություն1in.am / Սերժ Սարգսյանն ընդհատում է արձակուրդը, որպեսզի մեկնի Իրան և մասնակցի Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի վերընտրությունից հետո նրա երկրորդ պաշտոնամուտի արարողությանը: Այն, որ Սերժ Սարգսյանն ընդհատում է արձակուրդն այդ այցի համար, արդեն իսկ որոշակի ժեստ է իրանական կողմին: Բայց հայ-իրանական հարաբերությունը, անշուշտ, վաղուց է դուրս ժեստերի մակարդակից և ունի շատ կոնկրետ և առարկայական խոսակցության կարիք: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի՝ Իրան այցից առաջ հարց տանք, թե ի՞նչ է փոխվել հայ-իրանական հարաբերություններում նախորդ տարվա դեկտեմբերից հետո, երբ Հայաստան էր այցելել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Արդյո՞ք Ռոհանիի այցից հետո հայ-իրանական հարաբերությունը ստացել է առավել դինամիկ բնույթ, ստացել է առավել կոնկրետություն: Բանն այն է, որ Իրանի նախագահի Հայաստան այցը տեղի էր ունենում գրեթե չորս տարի բարձր մակարդակով փոխադարձ այցերի բացակայության պայմաններում, ինչն ուղղակի նոնսենս է երկու հարևան այնպիսի երկրների համար, որոնք ունեն ռազմա-քաղաքական և տնտեսական էապես համատեղ շահեր:
շարունակությունը՝ կայքում