Հայերեն


Արտաշատցի աղջիկը սուտ մատնություն է արել՝ իբր իրեն բռնաբարել են

Հասարակություն

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատակոչված վկան՝ Վլադիմիրը ցուցմունք էր տվել, որ անցյալ տարվա ամռանից շփվել է Արտաշատ քաղաքի բնակչուհի Իրինայի հետ: Նրանք կենցաղային հողի վրա ծագած վեճի պատճառով մի քանի ամիս միմյանց հետ չեն շփվել: Այս տարվա հունվարի 12-ին իր երկու ընկերների հետ զբոսնելիս, պատահաբար հանդիպել է Իրինային: Զրուցել են, իսկ այդ ժամանակ իր ընկերները հեռացել են: Վկայի ցուցմունքի համաձայն՝ «միմյանց պարզաբանել ենք, թե ինչն էր պատճառը, որ իրենց շփումը դադարել է»: Վլադիմիրը զանգել է ընկերոջը, որպեսզի տաքսի վերցնի, գա իրենց տանի «Ռալինա» հյուրանոց: Ընկերոջ հետ տաքսիով գնացել են նշյալ հյուրանոցը: Վլադիմիրն ու Իրինան մնացել են հյուրանոցի 5-րդ սենյակում: Միասին են եղել ողջ օրը, երկու բաժակ սուրճ են պատվիրել, որը բերել է հյուրանոցի մատուցողուհին: Վկան հետո զանգել է ընկերոջը, որպեսզի նա սնունդ բերի: Ընկերն իր հետ սննդամթերք եւ մեկ շիշ օղի է բերել: Վլադիմիրը օղի չի խմել, իսկ Իրինան խմել է 1-2 բաժակ, իսկ մնացածը խմել է ընկերը: Հաց ուտելուց հետո ընկերը սկսել է իր բջջային հեռախոսով նկարել զույգին: Իսկ Իրինան տեսնելով, որ իրեն նկարում է ընկերը, «դիրքավորվել» է, տարբեր «պոզաներ» ընդունել, նստել է վկայի գիրկը եւ լուսանկարվել: Երբ Վլադիմիրի հետ կրկին ննջասենյակ են գնացել, Իրինան բջջային հեռախոսով խոսել է քրոջ հետ, հայտնել, թե Այնթապում է մի տղայի հետ, ու իր մոտ ամեն ինչ նորմալ է: Գիշերել են, եւ ըստ գործի նյութերի, առավոտյան Վլադիմիրը ասել է, թե մեկ օր էլ թող մնա, եւ իրենք գնացել են Արտաշատ, որպեսզի գումար ճարի հյուրանոցի այդ օրվա վարձը վճարելու համար: Ի դեպ, երբ վերադարձել է հյուրանոց, տեսել է, որ Իրինան չկա, հեռացել է: Հյուրանոցի աշխատակիցներից մեկն էլ դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ «դեպքի» օրը ինքը գտնվել է աշխատավայրում: Սովորաբար, երբ որեւէ զբաղեցված սենյակ ազատվում է, հաճախորդները հեռանում են, այդ ժամանակ է մտնում, մաքրում սենյակը. «Կոնկրետ եմ հիշում, թե աշխատակիցներից ով է ինձ տեղեկացրել, որ 5-րդ սենյակի հաճախորդները գնացել են եւ ես գնացի այդ սենյակ: Սենյակում ամեն ինչ նորմալ էր, որեւէ բան կոտրված կամ վնասված չէր, բոլոր իրերն իրենց տեղում էին: Բացեցի սենյակի պատուհանը, որ այն օդափոխվի: Հաճախորդների հեռանալուց հետո պատուհանի ցանցը նորմալ էր. այն պատռված կամ պոկված չէր: Այդ սենյակից նախորդ օրը՝ հաճախորդների ներսում գտնվելու ընթացքում, որեւէ աղմուկ, օգնության կանչեր կամ տարօրինակ ձայներ չեմ լսել, երբ սենյակի մոտով երեկոյան մի քանի անգամ անցել-գնացել եմ»: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016 թվականի ապրիլի 27-ին մեղադրանք է առաջադրվել Իրինայի նկատմամբ սուտ մատնության համար: 2016 թվականի հունվարի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, «խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը», նա Վլադիմիրին, նրա երեք ընկերներին մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ: Նա գրավոր հաղորդում, իսկ հետագայում նաեւ բացատրություններ եւ ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ իրեն նստեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել մարզի «Ռալինա» հյուրանոց, որտեղ Վլադիմիրն իր կամքին հակառակ, բռնի ուժով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դրանով իսկ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ: Իրինայի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանքը դատարանում պաշտպանել էր Արարատի մարզի դատախազության դատախազ Ռ. Գեւորգյանը: Դատարանը պատիժ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատազրկումը: Սակայն նաեւ վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով, վարքի նկատմամբ հսկողությունը դնելով արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանման վրա: Փորձաշրջանի ընթացքում նա չպիտի փոխի իր մշտական բնակության վայրը: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Սեւակ Համբարձումյան, Արշակ Խաչատրյան եւ Մանուշակ Պետրոսյան կազմով, կքննի դատարան ուղարկված բողոքը: Իրինան բողոք է ուղարկել դատարան, որպեսզի բեկանվի այս տարվա հունիսի 24-ի դատավճիռը, մասնավորապես՝ իր նկատմամբ որպես ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան ոչ թե մեկ, այլ երեք տարի ժամկետով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ, «Առավոտ»

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված