Հայերեն


Էս մարդն էդպիսին է, ի՞նչ անես

Քաղաքականություն

Ինչպես հայտնի է, Հայաստանում օրըստօրե է՛լ ավելի մեծ թափով բուսնող կուսակցությունների թվի պակաս առանձնապես չի զգացվում: Ու թեև Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել կուսակցությունների բազմազանությամբ ու թվաքանակի մեծությամբ, բայց փաստ է, որ դրանից գաղափարախոսական վակուումը, որ բնորոշ է մեր քաղաքական դաշտին բավական տևական ժամանակ, այդպես էլ չի վերանում: Իսկ չի վերանում գեթ մեկ պատճառով. մորթապաշտներ են ոչ միայն դաշտի «գայլերն», այլև ամեն կերպ նրանց ուղին կրկնել փորձող ջահելները, որոնցից ոչ մեկից, ցավոք, որևիցե ակնկալիք ունենալը կատարյալ հիմարություն կլիներ: Այդ ջահելների թվում նաև բոլորին հայտնի Վահան Բաբայանն է, ով, ինչպես հայտնի է, 2016-ի մայիսին է հիմնադրել իր Ռեֆորմիստների կուսակցությունը' ի սկզբանե հայտարարելով, որ իրենք, բա չեք ասի, պետականամետ, հայրենասիրական ուժ են, որ նպատակ ունեն հզորացնել Հայաստանը:

Ընդհանրապես, երբ փորձում ես հասկանալ այս երիտասարդի անցած կյանքի ուղղու հիմնական տրամաբանությունն ու ուսումնասիրել թողած հետագիծը, կամա-ակամա նկատում ես, որ այս հանգրվանին' իր խոսքով ասած' պետականամետ կուսակցություն ստեղծելուն հասնելու համար Բաբայանը ստիպված է եղել բազմիցս կաշի փոխել, հարել այս կամ այն գաղափարախոսական հոսանքներին պատկանող կուսակցություններին, լքել դրանք և այլն' սկսած դեռևս 2001-ից, երբ տակավին երիտասարդ Վահանը որոշեց յուր կյանքը կապել քաղաքականության հետ. մինչ օրս սույն սուբյեկտը հասցրել է 4 կուսակացություն փոխել: Մի խոսքով' մարդը երկար ու քարքարոտ ճանապարհ է անցել, մինչև որ վերջապես արժանացել է Բաղրամյան 26-ի ուշադրությանն, իր համար մի «քիփլիկ» տեղ գտել ու հիմա փորձում է ողջ թափով վայելել կյանքը:

Իսկ հիմա Ռեֆորմիստների կուսակցության էության մասին. թե հատկապես որ տիպին է պատկանում սույն կուսակցությունը, որքան էլ փորձում ես հականալ, չես կարողանում: Բաց է մնում այն հարցը, թե սա ցենտրիստական, ձախերին, թե աջերին հարող քաղաքական ուժ է, քանի որ երբ փորձում ես խորամուխ լինել սրա հռչակած գաղափարախոսության մեջ ու հասկանալ' ինչ են ուզում այս կյանքից, հասկանում ես, որ այդ գաղափարներն այնքան խառն են, հաճախ'միմյանց հակասող, որ այդպես էլ չես կարողանում ըմբռնել' կոնկրետ ինչ նպատակ են հետապնդում ու ինչպես են պատրաստվում կյանքի կոչել իրենց գաղափարները: Ասել կուզի' սա մի կուսակցություն է, որ խիստ նման է իր տիրոջն ու մոլորված կյանքի խաչմերուկներում' գեթ մի բան է տենչում' լինել վերևների սիրելին:

Բայց հանուն արդարության պետք է նշել' որքան էլ կարող է տարօրինակ հնչել, Բաբայանն, ի տարբերություն իրենց ընդդիմադիր հռչակած շատերի, շատ ավելի անկեղծ է իր մղումներում, քան նրանք, ովքեր իրենց կատաղիի տեղ են դնում, իսկ հետո կուլիսներում անմիջապես իշխանություններից կամ դրանց թողտվությամբ դրա դիմաց փող ստանում. մարդը բացեիբաց հայտարարել է' ես սիրում եմ իշխանություններին ու հանուն նրանց պատրաստ եմ չխնայել կյանքս, ու այդպես էլ անում է…

Ցավոք, սա է մերօրյա իրականությունը, որը, դատելով դաշտում տեղի ունեցող պրոցեսներից, դեռ երկար է շարունակվելու:

Նյութի աղբյուր՝ Lurer.com

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված