Սուրենյանի խորհուրդը
Հասարակություն«Ժողովուրդ, հարաբերական խոնավությունն իջավ 10%, շատ հեղուկներ խմեք չջրազրկվեք»,- Ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հիշեցնենք, որ հանրապետությունում օդի ջերմաստիճանը վերջին օրերին 40 աստիճանից բարձր է։ Խորհուրդ է տրվում արևի տակ երկար չմնալ, տանից դուրս չգալ, ստվերում մնալ, շատ հեղուկներ օգտագործել և հնարավորինս խուսափել արևի ճառագայթներից։