ԱԻՆ-ը զգուշացնում է
ՀասարակությունՕգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր հրդեհավտանգ իրավիճակ:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն ամսի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: