Ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել
ՔաղաքականությունԼրագիր / Թեհրանում տեղի է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի նախագահական երդմնակալության արարողությունը, որին տարբեր երկրների թվում մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Մասնակցել է նաեւ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ ազատ առեւտրի պայմանագիրը:
ԵՏՄ-ն նմանվում է աներես ճանճի, որը նստում է տարբեր երկրների ու կազմակերպությունների վրա՝ համոզելով համագործակցել իր հետ: Այդ ճանճին անընդհատ քշում են, տարբեր ձեւերով, բայց այն չի նահանջում: Իրանի օրինակը հատկապես ցցուն է՝ իր ստեղծման օրից ԵՏՄ-ն ձանձրացնում է այդ երկրին ազատ առեւտրի մասին առաջարկներով:
ԵՏՄ-ն խցկվում է նաեւ այնտեղ, որտեղ Հայաստանը կարող է ինչ որ «սեպարատ» համաձայնությունների գալ: Այդպես էր անցյալ տարի ԱՄՆ-ում Հայաստանի համար անցկացվող դոնորների համաժողովում, երբ Տիգրան Սարգսյանը հայտնվեց այնտեղ ու հայտարարեց, որ միայն ԵՏՄ-ի միջոցով պետք է ներդրողներն առնչվեն Հայաստանի հետ:
շարունակությունը՝ կայքում