Նախարարներն ստրեսի մեջ են
ՔաղաքականությունՎերջին օրերին ՀՀ գրեթե բոլոր նախարարները սրտատրոփ սպասում էին, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ Նույնիսկ շատերը բռերով հանգստացնող դեղեր էին խմում՝ սթրեսը հաղթահարելու համար։ Սերժ Սարգսյանն էլ մինչեւ վերջին պահը ինտրիգը պահում էր՝ պաշտոնյաներին չհայտնելով իրենց ճակատագրի մանրամասները։ Իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվելու լայն լիազորություններով: Նրան փաստացի իրավունք է տրվելու ինքնուրույն ընտրել իր գլխավորած կառավարության կազմին` մի քանի բացառություններով: Բացառություններից երկուսը արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պորտֆելներն են: Վերջիններիս նշանակելու է Սերժ Սարգսյանը Այս պահին շրջանառվող լուրերի համաձայն՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոր կառավարությունում տեղ չի զբաղեցնի եւ առաջիկայում կվերադառնա իր նախկին` Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնին: Ըստ լուրերի` ՀՀ արտաքին գործերի նոր նախարար կնշանակվի Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նյութի աղբյուրը՝ Armlur.am