«Մահացածի մասին լավ կամ ոչինչ» սկզբունքով
ՏնտեսությունՀայելի / Կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության զարգացման շրջանակներում նշվող թիրախային երկրների ցանկը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ:
Կառավարությունը որոշել է ակտիվացնել արտաքին տնտեսական քաղաքականությունը, այդ նպատակով առանձնացնելով 14 երկիր, որոնց հետ տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու ուղղությամբ տարվելու է համապատասխան աշխատանք: Այդ նախաձեռնությունում, սակայն, Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չի հիշատակվում, իսկ առանձնացված երկրների ցանկում ԵՏՄ անդամներից տեղ է գտել միայն Ռուսաստանը:
«Նախագծով սահմանվում են տնտեսական առումով ՀՀ համար հեռանկարային գործընկեր երկրների ցանկը»,- կարդում ենք կառավարության որոշման մեջ: Այդ ցանկից պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարությունն ավելի հեռանկարային է համարում տնտեսական հարաբերությունների զարգացումը Լյուքսեմբուրքի, Բելգիայի կամ Լիբանանի հետ, քան ԵՏՄ անդամներ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ:
շարունակությունը՝ կայքում