Վախեցած ու անկյուն քշված «ռուսական ցարը»՝ ընտրությանն ընդառաջ
Բաց մի թողեք1in.am / Մոսկվայի Սիմոնովյան դատարանը մինչև 2020թ-ի դեկտեմբերը երկարաձգել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու պատժի փորձաշրջանը:
Սա ավտոմատ նշանակում է, որ Նավալնին չի կարող մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին: Արտաքուստ անհասկանալի է, թե ինչից է վախենում Վլադիմիր Պուտինը, երբ բոլոր հարցումներով նրա վարկանիշը գերազանցում է 80%-ը, և Ռուսաստանի գործող նախագահն, ըստ էության, չի կարող լուրջ մրցակիցներ ունենալ առաջիկա ընտրություններում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ հարցումներն արտահայտում են անայլընտրանք, վախեցած Ռուսաստանի պատկերը, իսկ Նավալնու հայտը մարտահրավեր է հենց այդ Ռուսաստանին:
Այսինքն, սոցիոլոգիական պատկերը կարող է արմատապես փոխվել, երբ ռուսաստանցիները համոզվեն, որ Պուտինն այլընտրանք, իսկ իրենք ընտրության հնարավորություն ունեն: Մյուս կողմից` Նավալնին ոչ Զյուգանով ու Ժիրինովսկի է, ոչ էլ նույնիսկ Յավլինսկի. նա «մութ անտառ» է` իր անկանխատեսելիությամբ ու ինտրիգներով:
շարունակությունը՝ կայքում