ԱՄՆ-ում հայերից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել
ԱշխարհLA Times-ի փոխանցմամբ, Կալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են 12 անձանց, այդ թվում՝ հայերի, թմրանյութերի տարածման համար,ովքեր առնվազն 2 միլիոն դոլարի տարբեր տեսակի թմրանյութեր են տարածել սեւ շուկայում եւ մի շարք կլինիկաներում։
Կեղծ կլինիկաներ են ստեղծվել, որոնք դեղամիջոցներ են դուրս գրել՝ օքսիկոդոն, հիդրոկոդոն, ամֆետամին եւ ալպրազոլամ տեսակի թմրանյութեր ստանալու համար։ Իրավապահները որոնում են եւս երեք կասկածյալների։ Բըրբենքի բնակիչներ, 52-ամյա Արմեն Սիմոնյանն ու 66-ամյա Գրիշա Սայադյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Սիմոնյանը նաեւ դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։ Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։