Որքան է Տաթևիկ Գրիգորյանի ունեցվածքը
ՀասարակությունՀրապարակ / Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով երիտասարդ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, ով բազմիցս քննադատվել է հասարակության կողմից ոչ պրոֆեսիոնալ դատավարություն իրականացնելու համար, անգամ փաստաբաններն դիմել են Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա լիազորությունները դադարեցնի, բավականին ուշագրավ կարողություն ունի։
Եվ այսպես 30-ամյա դատավորն անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Այստեղ կասկածելին հենց 600 հազար դրամանոց մեքենան է, որը հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել: Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար:
Որպես եկամուտ` դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ո՛չ բնակարան ունի եւ ո՛չ էլ շարժական գույք, բայց հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան: Նա առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել 2015 թվականի փետրվարի 24-ին: