Facebook-ի և Instagram-ի օգտատերերը բախվել են խնդիրների հետ
BlogFacebook –ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում հյուսիսային և արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Այս մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում, որը հետևում է հայտնի համացանցային ռեսուրսներին։
Խափանումն անդրադարձել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օգտատերերին։
Facebook-ի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունն աշխատում է խոտանի վերացման ուղղությամբ։