Երթուղայինի հայ վարորդը Նովգորոդում 21-ամյա աղջիկ է բռնաբարել
ԱշխարհՆիժնի-Նովգորոդում դատել են երթուղայինի վարորդին, ով ծեծել ու բռնաբարել է իր կոլեգա-տոմսավաճառուհուն։ 2016 թ․ դեկտ․ 28-ին Հայաստանի 47-ամյա քաղաքացին հյուր է եկել իր 21-ամյա ծանոթուհու բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործած վիճակում, նախ ծեծել, այնուհետ՝ բռնաբարել է աղջկան։
Աղջիկը չի խեղճացել ու հասցրել է զանգահարել ընկերոջը, որն էլ դիմել է ոստիկանություն։
Տղամարդը այդպես էլ չի խոստովանել հանցանքը։ Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։