Իրանի կոշտ նախազգուշացումն Ադրբեջանին
Աշխարհ1in.am / Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին: Ինչպես հայտնում է Արմենպրեսը, Քասեմին ասել է, որ ուշադրությամբ հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ թույլ չեն տա, որ դրանք վնասեն Իրանի հյուսիսային շրջանների բնակչությանը:
Քասեմին կրկնել է նաեւ, որ Իրանին մշտապես մտահոգել է այլ ուժերի հնարավոր միջամտությունը:
Մի քանի ամիս առաջ Թեհրանում ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, Իրանի պաշտպանության նախարարն էր «հույս հայտնել, որ հակամարտության կողմերը չեն անի քայլեր, որոնք միջամտության առիթ կտան երրորդ երկրների»:
Անաթաքույց է, որ խոսքն իհարկե պատերազմի վտանգի եւ դրա հետեւանքով խաղաղապահների հնարավոր միջամտության մասին է, իսկ այլ կերպ ասած՝ պարզապես Ռուսաստանի միջամտության, որը կարող է տեղի ունենալ պատերազմի պարագայում:
Տարածաշրջանը, եւ այդ թվում նաեւ Իրանը բավական մոտ էր կանգնած իրեն «մշտապես մտահոգող» այդ խնդրին ապրիլյան քառօրյայի ընթացքում: Ապրիլի քառօրյա պատերազմը գործնականում ռուս-ադրբեջանական մի քանի տարի տեւած սերտ ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական գործակցության տրամաբանական արդյունքն էր, որում կողմերից յուրաքանչյուրն իհարկե ուներ իր ակնկալիքը վերջնարդյունքի իմաստով:
շարունակությունը՝ կայքում