«Հավես չունեմ». քաղաքապետը՝ վարչապետի դիտողության մասին
Բաց մի թողեք«Ես ոչ էլ հավես ունեմ ոչ մի բանի հետ»,- այսպես արձագանքեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես կբացատրի վարչապետ Կարեն Կարապետյանի զայրույթը:
«Սայթերում ամեն ինչ դրված է: Ասում եմ՝ հավես չունեմ: Ցտեսություն»,- զայրացած նետեց քաղաքապետը և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը բավական կոպիտ տոնով դիտողություններ արեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին քաղաքի խնդիրներին, իրավիճակին չտիրապետելու համար: «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ քաղաքապետից հետաքրքրվում էր քաղաքին անհրաժեշտ տեխնիկայի և այլ խնդիրներից:
Նշենք, որ ավելի ուշ այդ խորհրդակցությունից հենց քաղաքապետին դիտողություն անելու կտորը լրատվամիջոցներին տրամադրել էր հենց կառավարությունը:
«Առաջին լրատվական»-ը փորձեց վարչապետի հետ խորհրդակցությունից որոշ հարցեր ուղղել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, վերջինս խոստացավ կես ժամից պատասխանել մեզ, սակայն ավելի ուշ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: