Իրաքի գեղեցկուհուն զրկել են տիտղոսից․ ինչն է պատճառը
ԱշխարհԻրաքի գեղեցկության թագուհի կազմակերպությունը, որը զբաղվում է գեղեցկության մրցույթների անցկացմամբ, զրկել է Իրաքի միսս 2017-ին` Վիյան Ամիր Նուրի Սուլեյմանին տիտղոսից: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշման պատճառ է հանդիսացել պայմանագրի 4-րդ կետի խախտումը: Այս կետի բովանդակության համաձայն` մրցույթի մասնակիցները իրավունք չունեն ամուսնանալ կամ երեխաներ ունենալ: Հաղորդագրության համաձայն` մրցույթի սկզբում Վիյան Ամիր Նուրի Սուլեյմանը սխալ է ասել իր անձնական տվյալներն ու ամուսնական կարգավիճակը` նշելով, թե ինքը նշանված է եղել, սակայն չի ամուսնացել: Գեղեցկության տիտղոսը Վիյան Ամիր Նուրի Սուլեյմանը ստացել է 2017 թվականի մայիսի 25-ին` իր քրոջ ձեռքից: Իսկ օրինակ 2016-ի գեղեցկուհու` Սոզան Ամիրի տիտղոսն անցել է մեկ այլ կնոջ, քանի որ նա ամուսնացել էր: