Քչերը գիտեն, որ կինը Հռոմի պապի հետ հանդիպմանը պետք է միշտ երկար թևքերով սև հագուստ կրի, գլուխն էլ սև գլխածածկով ծածկի: Այս հին ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ միապետությունն իշխանության հիմնական ռեժիմն էր ամբողջ աշխարհում:
Հռոմի պապի ներկայությամբ սպիտակ հագուստ կրելու իրավունք ունեին միայն կաթոլիկ թագուհիները և արքայադուստրերը: Մեր օրերում աշխարհում ընդամենը 7 կին ունի այս արտոնությունը:
EnterTrain-ը ներկայացնում է այդ կանանց՝ Մոնակոյի իշխանուհի Շարլենը, թագուհի Սոֆիան և թագուհի Լետիցիան Իսպանիայից, թագուհի Մաթիլդան և թագուհի Պաոլան Բելգիայից, Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան և արքայադուստր Մարինան Նեապոլից: