Նոր տեղեկություններ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի մասին
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։