Դատախազն ու կինը զոհվել են խեղդվող երեխային փրկելիս
ԱմենաընթերցվածՌուսաստանում խեղդվող երեխային փրկելիս դատախազն ու նրա կինը մահացել են։
Բուրյատիայի հանրապետության դատախազության կաշառակերության դեմ պայքարի օրենսդրության կատարման վերահսկման բաժնի պետ Ալեքսանդր Չմելեևը և նրա կինը՝ Մարինա Չմելևը զոհվել են Սելենգա գետում խեղդվող երեխային փրկելիս,այս մասին հայտնում է tass.ru-ն:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կիրակի օրը ամուսինները հանգստանալիս են եղել Սելեննգա գետի մոտ:
Նրանք նկատել են գնդակի ետևից գետը նետված խեղդվող երեխային, փորձել են օգնել նրան, սակայն, չեն կարողացել իրենք դուրս գալ ջրից:
Երեխային մեկ այլ տղամարդ է փրկել, որը հանգստանալիս է եղել մոտակայքում: