Ինչպիսի տեսք կունենա iPhone 7s Plus-ը (լուսանկարներ)
LifeՀամացանցում հայտնվել են դեռ չհրապարակված iPhone 7s Plus-ի լուսանկարները, որոնցում երևում է, որ հեռախոսի կափարիչը ապակուց է: Այս մասին գրում է «9to5Mac»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ հեռախոսը անլար լիցքավորման հնարավորություն կունենա, այդ պատճառով արտադրողը ստիպված կհրաժարվի այլյումինե պատյանից: Հեռախոսի հիշողությունը կկազմի 64գբ:
Սպասվում է նաև, որ անլար լիցքավորումը թույլ կտա սարքավորումը լիցքավորել հատուկ հարակցման կայանով, որը կարտադրվի առանձին: