Արամ Սարգսյանը սրում է խաղը
Քաղաքականություն1in.am / Արամ Զավենի Սարգսյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ միանում է «Ելք» դաշինքի իր գործընկեր Էդմոն Մարուքյանի մտքին՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնության մասով: Արամ Սարգսյանն ասել է, որ անկախ այն բանից, թե այդ հարցի մասին ինչ կարծիքի է և ինչ կանի իշխանությունը, «Ելք» դաշինքն ունի իր օրակարգը և պետք է հետևի դրան: Փաստորեն, Արամ Սարգսյանը սրբագրում է օրերս իր արած մեկ այլ հայտարարություն, որ պետք է ծանրութեթև անել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: Դա գնահատվել էր որպես դիրքորոշումից նահանջ, և Սարգսյանը այժմ փաստորեն հստակեցնում է հարցը, կամ արձագանքում հանրային կարծիքին և շտկում շեղումը, կամ հավանական շեղումը: Հայտարարության մեջ միևնույն ժամանակ էական է այն հանգամանքը, որ նա հայտարարում է «Ելք» դաշինքի օրակարգի մասին, այսինքն՝ գործնականում առաջին անգամ հնչում է հայտարարություն, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք» դաշինքի օրակարգի հարց է:
Իհարկե, այս հարցն էլ իր հերթին դեռևս ունի հստակեցման անհրաժեշտություն, որովհետև, ի վերջո, «Ելք» դաշինքում հնչում են դեռևս միայն անհատական կարծիքներ, ինչպես ժամանակին ԲՀԿ-ն էր այդպես որակում Վարդան Օսկանյանի կոշտ կարծիքները: ԲՀԿ-ն հայտարարում էր, որ Վարդան Օսկանյանի կոշտ հայտարարություններն իշխանության հասցեին նրա «անձնական կարծիքն են»: Առայժմ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք» դաշինքում «անձնական կարծիքների» մակարդակի է: Իհարկե հնչել են երեք առաջնորդներից երկուսի «անձնական կարծիքները», ինչը ստեղծում է 2:1 հարաբերակցություն, բայց դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, հետևաբար քանի դեռ չկա կոնսենսուս, չկա նաև «Ելք» դաշինքի օրակարգ կամ օրակարգն անկարգ է, կարիք ունի կարգավորվելու և դասավորվելու:
շարունակությունը՝ կայքում