Հայերեն


«Հովիկ Աբրահամյանին խանգարել են». ԱԱԾ պետի նախկին տեղակալ

Քաղաքականություն

Վերջին օրերին Հայաստանում կատարված փոփոխությունների՝ վարչապետի հրաժարականի, նոր վարչապետի նշանակման և հետագա ակնկալիքների մասին ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, ըստ Ձեզ, այս փոփոխությունները, ինչ-որ դրական ազդեցություն կունենա՞ն մեր երկրի համար, թե՞ չարժե լուրջ ակնկալիքներ ունենալ:

-Կտան, երբ լուրջ փոփոխություններ կատարվեն: Եթե նույն ձևով շարունակվի, պահպանվի հին սկզբունքը, ինչպես պահպանեցին վարչապետ Աբրահամյանի ժամանակ, ես դրական փոփոխություններ չեմ ակնկալում: Ինչո՞ւ, որովհետև նախարարներին Հովիկ Աբրահամյանը չհավաքեց, նրանք նվեր տվեցին այդ նախարարներին: Չնայած այդ ամեն ինչին` նա իր լուրջ չարչարանքների շնորհիվ ինչ-որ արդյունքի հասավ:

-Կասեք՝ ի՞նչ դրական արդյունքի մասին է խոսքը:

-Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, երբ Հայաստանը գտնվում էր դեֆոլտի շեմին: Իր նախորդը հասցրել էր պայթեցնել տնտեսությունը: Իսկ աղքատության ցուցանիշը հասնում էր 36.6 %-ի: Հովիկ Աբրահամյանը լուրջ հաջողություններ կգրանցեր, եթե առաջին՝ իր թիմով գար և երկրորդ՝ իրեն չխանգարեին:

-Պարո՛ն Եղիազարյան, իսկ ովքե՞ր էին խանգարում:

-Հովիկ Աբրահամյանին խանգարում էին հենց իշխանական լծակներից: Եթե նույն բանը կատարվի նաև նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հետ, ես չեմ կարող ասել, թե ինչով կավարտվի և ինչու այդ պարագայում այս մարդուն հրավիրեցին:

-Ի՞նչ կասեք Կարեն Կարապետյանի մասին, քաղաքապետի պաշտոնում նա երկար չդիմացավ, հիմա կկարողանա՞ կառավարել:

-Կարեն Կարապետյանը բավականին լուրջ, պատվով անձնավորութուն է, և իմ կարծիքով նա ուղղակի զզվեց և գնաց: Զզվանքից բացի ուրիշ բան չտեսավ. իշխանությունը նրան ոգևորեց, նրան խանգարեց: Հիմա Աստված տա այդ սխալը նորից չկրկնեն: Հայաստանն իրոք լավ վիճակի մեջ չէ: Մենք այսօր նույնիսկ պետականության խնդիր ունենք, որը ցույց տվեց և՛ ապրիլի 2-ի պատերազմը, և՛ հետագա գործընթացները, և, ի վերջո, «Սասնա ծռեր»-ի գործողությունները, ովքեր լավ կյանքից չէ, որ գնացին և ՊՊԾ գունդը գրավեցին:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն, ինչ կատարվում է այսօր խմբավորման աջակիցների կողմից:

-Կարող եմ ասել, որ այսօր ինչ կատարվում է Ազատության հրապարակում, եթե «Սասնա ծռեր»-ը իմանան մինչև վերջ կատարվածի մասին, ապա ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչ վիճակում կհայտնվեն:

-Շատերը վարչապետի հրաժարականը կապում են հենց «Սասնա ծռերի» գործողությունների հետ: Դուք այստեղ որևէ կապ տեսնո՞ւմ եք.

-Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը դրա համար է հրաժարական տվել, քանի որ խնդիրները շատ ավելի բարդ ոլորտում են, չէ՞ որ այդ նույն իշխանությունը այսպես, թե այնպես բարիացակամ չէր Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Եվ բավական է հիշենք Գառնու դեպքերը: Այդ ժամանակ առաջին անգամ ճանապարհ փակվելը հեռարձակվեց պետականամետ հեռուստաալիքով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ ճանապարհները փակվել են ընտրությունից ընտրություն և ոչ մի մեկնաբանություն չի եղել մինչ օրս: Այդ նույն ուժերը, իմ կարծիքով, կփորձեն խանգարել նաև Կարեն Կարապետյանին, բայց հուսանք, որ դա նրանց մոտ չի ստացվի:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված