Կարեն Կարապետյանը որոշել է անցնել հակահարձակման
Քաղաքականություն1in.am / Մի կողմից՝ քաղաքականության ֆիասկոն, մյուս կողմից՝ հավակնությունները Կարեն Կարապետյանին դրել են ցայտնոտի մեջ, և նրա քայլերը դարձել են տարերային՝ սխալի մեծ ռիսկայնությամբ: Արմավիրի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ նրա քրեական լեքսիկոնն ասվածի վկայությունն է և հաստատում է այն կարծիքը, որ Կարեն Կարապետյանը չի վերահսկում ոչ միայն իրավիճակը, այլ նաև իր վարքագիծը:
2018-ի ապրիլը, երբ հանգուցալուծվելու է իշխանության հարցը, սարերի հետևում չէ, սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չունի գեթ մեկ ձեռքբերում: Էլ չխոսենք այն մասին, որ Կարապետյանը այդպես էլ չի դարձել քաղաքական գործոն, և նրա վարչապետության պահանջն, ըստ էության, չի ձևակերպվում ոչ ՀՀԿ-ում, ոչ էլ քաղաքական կշիռ ունեցող որևէ կուսակցության կողմից:
Հայկական «Գելափը», որը վերահսկվում է Բաղրամյան 26-ի կողմից, օրերս հրապարակեց սոցհարցման թվեր, որոնք վկայում են Կարապետյանի վարկանիշի 10%-անոց անկման մասին: Հարցն այն չէ՝ իրակա՞ն, թե՞ մտացածին է այդ թիվը, որովհետև սոցիոլոգիան Հայաստանում ոչ թե գիտություն է, այլ գործիք, որի միջոցով իշխանությունները մոդելավորում են քաղաքական գործընթացները և կոնկրետ սուբյեկտների վարքագիծը: Այսինքն՝ եթե բարձրաձայնվում է Կարեն Կարապետյանի վարկանիշի անկման մասին, ապա հող է նախապատրաստվում նրա պաշտոնանկության համար, որը պարտադիր չէ, որ տեղի ունենա այսօր կամ վաղը, նույնիսկ 2018-ի ապրիլին: Կարեն Կարապետյանը որոշել է անցնել հակահարձակման՝ թույլ տալով հերթական ակնհայտ վրիպումը: Նա, այսպես կոչված, կոնտրհարցում է կազմակերպել:
շարունակությունը՝ կայքում