Զեղչեր կանանց՝ ըստ կրծքի չափի
ԱշխարհՉինական Խանչժոու քաղաքի բնակիչները ռեստորանի գովազդային պաստառի կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքային իշխանություններին. ռեստորանը կին այցելուներին առաջարկում է զեղչեր՝ կախված նրանց կրծքի չափից: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Պաստառի վրա պատկերված են միմյանց հետևից կանգնած՝ ներքնազգեստով կանայք: Նկարի տակ գրված է. «Ամբողջ քաղաքը կրծքի փնտրտուքների մեջ է»: Հաստատության ղեկավարությունը առավել շահավետ զեղչեր է խոոստանում ամենամեծ կուրծքն ունեցող այցելուներին:
Վրդովված բնակիչները իրենց բողոքում նշել են, որ նման ակցիաները համարում են «վուլգար գովազդներ» և «խտրականություն կանանց նկատմամբ»:
Ռեստորանի ցուցափեղկին այդ պաստառները հայտնվել են օգոստոսի սկզբին: Ռեստորանի աշխատակազմի հավաստիացմամբ՝ շնորհիվ այդ ակցիայի հաստատությանը հաջողվել է հաճախորդների թիվն ավելացնել 20 տոկոսով:
Այս պահին ակցիան դադարեցված է բազմաթիվ բողոքների պատճառով: