
EnterTrain-ը ներկայացնում է թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությունը: Ընտրեք տունը, որում ամենից շատ կուզենայիք ապրել:
Տուն №1
Բավական փակ մարդ եք, ով չի սիրում, երբ խառնվում են իր կյանքին: Ձեր մտքերը և զգացմունքները հուսալի փակի տակ են: Դուք շատ եք վախենում խոցելի դառնալ: Հնարավոր է՝ երեխա ժամանակ նվաստացումներ, արհամարհանք կամ մենակություն եք տեսել:
Տուն №2
Աշխատում եք ոչ մի հնարավորություն բաց չթողնել և հավատում եք, որ պետք է միայն ամբողջ կրծքով շնչել, այնպես ապրել, որ չձանձրանաք: Կարծում եք, որ կյանքում ոչինչ պատահաբար չի լինում, բայց ամեն ինչ միայն դեպի լավն է տանում, ուստի կարողանում եք գնահատել կյանքի ամեն պահը, ամեն մարդուն, ով ձեր կողքին է:
Տուն №3
Շրջապատողների համար բաց եք, չեք սիրում երկերեսանիություն: Շատ հաճախ հույզերի ազդեցությամբ եք գործում: Ընկերական և անձնական հարաբերություններում նախընտրում եք անկեղծությունը և ուղիղությունը, ուստի հազվադեպ եք չհասկացվածության բախվում:
Տուն №4
Սիրում եք շրջապատված լինել գեղեցիկ իրերով, սովոր եք ճաշակով հագնվել: Ձեզ համար ամենաարժեքավորը տպավորություն գործելն է, ինչում դուք վարպետ եք:
Տուն №5
Շատ շիտակ, ազնիվ և ազատասեր եք: Դուք չեք համապատասխանի հասարակության պահանջներին դրական արձագանքի համար կամ հեղինակավոր աշխատանքի գնալ կարգավիճակի համար: Ձեզ համար կարևոր չէ շրջապատողների կարծիքը, նրանց դրական արձագանքը: ձեր մեջ ուժեղ է անհատականությունը, ինչը ձեզ տալիս է համարձակություն և հոսանքին հակառակ լողալու ուժ:
Տուն №6
Փիլիսոփա եք: Հասնելու համար այնտեղ, որտեղ հիմա եք, դուք երկար ճանապարհ անցաք՝ ազատվելով վնաս և ցավ պատճառող իրերից: Դուք աշխատոմ եք ապրել հոգով նյութականին չկապվելու համար: Նաև հավատում եք, որ ճանապարհը դեպի աստղերը հնարավոր չէ հարթ ճանապարհով, առանց խոչընդոտների, երջանկությանը պետք է հասնել: