«Պասիլկա գողացողը»․ Լոսում հայուհու են ձերբակալել
ԱշխարհԼոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի Թագուհի Աբրամյանին` փոստով առաքված ծանրոցների գողության մեղադրանքով: Հղում անելով ոստիկանությանը` www.dailymail.co.uk-ը փոխանցում է, որ Թագուհի Աբրամյանը շրջագայում էր «Մերսեդեսով» եւ գողանում տների մուտքերի մոտ դրված ծանրոցները:
Լոս Անջելեսի դատախազությունն առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն կալանավորված անձանց հանրային բազային տեղեկանում ենք, որ 41-ամյա Թագուհի Աբրամյանը (Tagui Abramyan) ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին: Հանցագործության դիմաց առաջարկված գրավի գումարը կազմում է 50 հազար դոլար: Նա ազատ է արձակվել նույն օրը երեկոյան, իսկ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 29-ին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում