Ստալինն ուզում էր վերադարձնել հայկական հողերը. Մոսկվան փորձում է կանխել Armexit-ը
ԱշխարհԼրագիր / Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» հոդված է հրապարակել, որում պնդում է, որ իբր 1945 թվականի օգոստոսին Ստալինը մտադիր էր «վերադարձնել պատմական հայկական հողերը», դուրս գալ Բոսֆոր եւ Դարդանել, սակայն Նագասակիի վրա նետված ամերիկյան ռումբը խանգարել է: Հեղինակները ենթադրում են, որ ԱՄՆ-ն Ճապոնիայի վրա ռումբ է նետել, որ Ստալինին զգուշացնի՝ եթե հարձակում սկսի հայկական հողերի վրա, ռումբը կարող են այնտեղ էլ նետել:
Հոդվածն ակտիվորեն տիրաժավորվում է ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում: Միայն կռահել կարելի է, թե ինչու են 2017 թվականին հիշել Ստալինի չիրականացված «մտադրությունը»: Այնպիսի տպավորություն է, որ ռուսական տարբեր ատյաններ պատասխանում են հայկական ինչ-որ պահանջների՝ լինեն բացահայտ, թե լատենտ՝ փորձելով «արդարացնել» Մոսկվային եւ կանխել Հայաստանի հեռանալը:
Գնալով ավելի շատ ռուս փորձագետներ են խոսում, որ Հայաստանը մտադիր է «հեռանալ» ռուսական ազդեցությունից: Դա կապված է ինչպես ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության առաջարկի, այնպես էլ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքից Հայաստանի դժգոհության ալիքի, Թուրքիային ռուսական C 400-ի մատակարարման պայմանավորվածության, Եվրասիական միության ու ՀԱՊԿ-ի անմխիթար վիճակագրության հետ:
շարունակությունը՝ կայքում