Ադրբեջանը փոխու՞մ է սահմանային մարտավարությունը. թավշյա իշխանափոխություն Բաքվում
ԱշխարհԼրագիր / Հայաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Ադրբեջանին, որ արկածախնդրությունը կստանա կոշտ պատասխան: Այդ զգուշացումը հետեւել է ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությանը, թե հայկական զինուժը հարվածել է խաղաղ բնակավայրերի, ինչի հետեւանքով 13-ամյա մի երեխա ստացել է բեկորային վնասվածք: Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական մամուլի տարածած լուսանկարներից պարզ է, որ երեխայի վերքերը ամենեւին նոր չեն, հետեւաբար դրանք չէին կարող լինել օգոստոսի 7-ի իբրեւ թե հայկական հրետակոծության հետեւանք:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկրորդ անգամ է ի պատասխան Բաքվի հայտարարում, որ հայկական զինուժը չի թիրախավորել եւ չի հարվածել խաղաղ բնակավայրերին, չի խախտել հրադադարը ընդհանրապես:
Մի քանի շաբաթ առաջ Բաքուն դարձյալ տարածել էր հայտարարություն, այն էլ ԱԳՆ ու ՊՆ համատեղ հայտարարություն, թե հայկական զինուժը սահմանի երկայնքով խախտում է հրադադարն ու թիրախավորում խաղաղ բնակավայրերը:
շարունակությունը՝ կայքում