Րաֆֆի Հովհաննիսյաննի խորհրդավոր բանակցությունները
Քաղաքականություն1in.am / «Ժառանգություն» կուսակցության նախագահն ու փոխնախագահը ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացնում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Կայքերից մեկի հետ զրույցում այդ մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը: Նա չի բացել փակագծերը, թե կոնկրետ ո՞ր ուժերի հետ են հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը և ումից են համաձայնություն ստացել: Փակագիծ բացելու կարիք էլ թերևս չկա, որովհետև դրա ներսում դատարկություն է: Ըստ էության, ոչ մի բանակցություն և գործընթաց էլ գոյություն չունեն, որովհետև, օրինակ, խորհրդարանում ներկայացված «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները նույնիսկ ծաղրել էին Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ժառանգությանը» պակաս կոշտ չէր արձագանքել Պարույր Հայրիկյանը և առհասարակ` քաղաքական դաշտում գործող ոչ մի մեծ ու փոքր կուսակցություն չի հաստատել, որ բանակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Արմեն Մարտիրոսյանի հետ: «Ժառանգություն» կուսակցությունը նույնիսկ հարկ չհամարեց հանրության համար պարզաբանել, թե ինչ է հասկանում «թավշյա հեղափոխություն» ասելով, ինչ է դա ենթադրում` որպես պրակտիկ քաղաքականություն: Հեղափոխության հիմնական սուբյեկտը հասարակությունն է, որն այսօր տոտալ անվստահություն ունի ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմության հանդեպ: Ընդդիմադիր ուժերի խնդիրը ոչ թե խոշորանալը կամ միավորվելն է, այլ այնպիսի օրակարգ առաջարկելը, որը հասարակական կոնսենսուսի և ակտիվության ազդակ կլինի:
շարունակությունը՝ կայքում