«Այսօրվա իշխանությունը բանդա է։ Մինչև վերջ հուպ եմ տալու»
Քաղաքականություն«Այսօրվա իշխանությունն իշխանություն չէ, բանդա է ու ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, դրա համար պետք է համախմբվեք ու ազատվենք բարբարոսներից, իսկ վաղը ուշ կլինի: Մենք բախտից ենք միշտ բողոքում, դա մեր ազգի թերությունն է, դրա համար կխնդրեի գիտակցենք, համախմբվենք ու ապագայում նման սխալներ թույլ չտանք: Չգնաք Սերժ Սարգսյանի խաբկանքին, որ ասում է` ազգային համաձայնության կառավարություն է ստեղծում, փոփոխություններ է խոստանում... դա նախընտրական քայլ է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՔՊ անդամ, ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: «Տիրում են, խաբում են ու գնալով դա կատարելագործվում է, ինչը պետք է կանխենք` համախմբվելով»,- հավելեց նա: Ազատամարտիկն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցին. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2011-ին համաձայնել ա Կազանյան պայմանագրին, բայց քանի որ չի գիտակցում, պիտի հասկանա, որ տալով տարածքներ` չենք ունենա Արցախի ու Հայաստանի անվտանգություն»: