Արագածոտնում մայր և որդի ծեծել են իրար
ՀասարակությունԸնտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Արագածոտնի մարզում՝ մայր ու որդի ծեծել են իրար, փոխադարձաբար վնասվածքներ պատճառելով միմյանց:
Այսպես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, գիշերը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա որդին բռունցքներով ու գոտիով ծեծի է ենթարկել 66-ամյա մորը՝ պատճառելով վնասվածքներ, իսկ վերջինս էլ մանրահատակով ծեծի է ենթարկել որդուն՝ պատճառելով վնասվածք:
Գոտիով ու մանրահատակով ծեծկռտուքի հետևանքով երկուսն էլ բուժօգնության են դիմել մայրը՝ «Ծղիկ ոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի և դեմքի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ և որդին՝ «Ճաճանչդաստակային հոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ: