Հայերեն


Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորին բռնությամբ նվաստացրել, հասցրել են ինքնասպանության

Հասարակություն

Առաջին / Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ դեռ շարունակվում է Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ապտակել է զինվորին:

Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:

2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ, երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան կամ նրա նկատմամբ երբևէ բռնություն են գործադրել:

Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Հետևաբար՝ ինքնասպանության հասցնելու համար չէ, որ որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի, այլ պետք է բացահայտվի Մանուչարի սպանությունը կատարողը:

Դատարանը դատական վիճաբանությունների փուլում է:

Մեղադրող դատախազն արդեն հանդես է եկել մեղադրական ճառով: Նա ամբաստանյալներին մեղսագրված արարքը հաստատված է գնահատել գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ:

Ամբաստանյալներին մեղսագրված հոդվածի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով, նախատեսված է 7-ից 12 տարի ազատազրկում:

Դատախազը միջնորդել է Բաբկեն Գաբոյանին դատապարտել 8 տարի, իսկ Արման Ստեփանյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատական այս նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արման Ստեփանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ն. Նորիկյանը:

Պաշտպանը նշեց, որ այս քրեական գործի քննությունը եզակի կարևորություն է ստացել ոչ միայն զինվոր Մանուչարի ողբերգական մահվան պատճառով, ոչ միայն այն պատճառով, որ նժարին է դրված երկու երիտասարդի՝ Արման Ստեփանյանի ու Բաբկեն Գաբոյանի կենսագրությունը, այլև այս գործով կարող է որոշվել՝ ինչ ուղեգիծ է նախանշվելու արդարադատության իրականացման համար՝ անմեղությա՞ն կանխավարկածով պիտի առաջնորդվեն, թե՞ պիտի բավարարվեն մեղավորության կանխավարկածով:

Պաշտպանը նշեց, որ այս գործի դատաքննությունը շարունակվում է շուրջ 3 տարի, տեղի է ունեցել մոտ 42 դատական նիստ:

Ըստ պաշտպանի՝ այս գործի նախաքննությունն ընթացել է բազմաթիվ բացթողումներով ու մակերեսորեն: Փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ: Առաջնորդվել են՝ «եթե առկա է մահվան ելք, ուրեմն կան մեղավորներ» սկզբունքով: Նախաքննությունը տարվել է մեղադրական թեքումով:

Արատավոր պրակտիկա է դարձել հատկապես զինվորական գործերով՝ քավության նոխազների փնտրտուքը: Դա, ըստ պաշտպանի, նվազեցնում է հավատը դատաիրավական համակարգի նկատմամբ, ազդում է բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Բայց մարդիկ չարածի համար չպետք է պատասխան տան:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմը նախաքննության ու դատաքննության ընթացքում չի կարողացել ապացուցել իր պաշտպանյալ Արման Ստեփանյանի մեղավորությունը:

Փաստաբան Նորիկյանը նշեց, որ մեղադրողի ճառում գործով ձեռք բերված ապացույցները գլխիվայր էին ներկայացված, արված էին անհիմն, սուբյեկտիվ եզրահանգումներ: Եվ նպատակը մեկն էր՝ որ ամբաստանյալները երկարատև պատժի արժանանան:

Մինչդեռ գործի դատական քննությունը պաշտպանական կողմին հանգեցրել է այն հետևության, որ Արման Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, դատարանը նրա նկատմամբ պետք է կայացնի արդարացման դատական ակտ:

Փաստաբան Նորիկյանը առանձնացրեց տուժողի ընտանիքին ուղղված ցավակցական խոսքերը. «Խորապես սգում ենք Մանուչարի ողբերգական մահը, ցավակցում ենք նրա ծնողներին ու հարազատներին: Նրա լուսավոր հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը կլինի արդարացի դատական ակտի կայացումը…»:

Փաստաբան Նորիկյանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը հիմնված է մեկ վկայի՝ Լիբիկ Մ.-ի հակասական ցուցմունքի վրա: Այս վկան ի թիվս այլ տեղեկությունների՝ նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե Արման Ստեփանյանը հինգ րոպե շարունակ հարվածներ է հասցրել Մանուչարին՝ իր շորերը չլվանալու համար: Արման Ստեփանյանը բազկամարտի հայտնի մարզիկ է, բազմակի չեմպիոն: Փաստաբանն ընդգծեց՝ եթե բազկամարտի բազմակի չեմպիոնը հինգ րոպե շարունակ հարվածներ հասցներ, ապա լուրջ վնասվածքներ կպատճառեր Մանուչարին, բայց վնասվածքներ չեն արձանագրվել:

Փաստաբանը կարևորեց, որ մեղադրանքի համար առանցքային վկա Լիբիկ Մ.-ն դատարանում փոխել է ցուցմունքը, նշել է, որ Մանուչարը «սիստեմատիկաբար» չի ճնշվել, Լիբիկն ընդհանրապես փոխել է իր նախաքննական մեղադրող ցուցմունքը:

Գործով անցնող վկաներից, ըստ պաշտպանի, միայն երկու վկա է տուժող Մանուչարին բնութագրել որպես «տխուր, ընկճված» մարդու: Բայց պաշտպանական կողմի տարակուսանքն է առաջացրել այն, որ վարույթն իրականացնող մարմինը խտրական վերաբերմունք դրսևորելով վկաների մեծ մասի ցուցմունքների նկատմամբ, առավել արժանահավատ է համարել հիշյալ երկու վկաների ցուցմունքները:

Ըստ պաշտպանի՝ դա հետևանք է վարույթն իրականացնող մարմնի անգործության՝ վկաների ցուցմունքները չեն վերլուծվել, հենվել են Լիբիկ Մ.-ի հակասական ցուցմունքի վրա: Վերջինս հայտնել է, թե մյուս զինվորները վախից Գաբոյանի ու Ստեփանյանի դեմ ցուցմունք չեն տվել:

Պաշտպանը հարց բարձրացրեց՝ եթե զինվորները վախեցել են, սպաներն է՞լ են վախեցել, ինչո՞ւ նրանք ոչինչ չեն հայտնել:

Ըստ գործի տվյալների՝ տուժող Մանուչարը դեպքի օրը չորս անգամ թողել է պահակակետը՝ սպաների համար «սեղան դնելու-հավաքելու նպատակով», բայց քննության ընթացքում այդ հարցը չի ուսումնասիրվել: Սպաների գործողություններին իրավական գնահատական չի տրվել:

Անուշադրության է մատնվել տուժողի իրավահաջորդի՝ Մանուչարի եղբոր ցուցմունքը, ով դեպքի հաջորդ օրը հայտնել է, որ եղբոր ծառայությունն ընթացել է նորմալ, Մանուչարը զինծառայողների հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Նա կենսուրախ մարդ էր, հեռուն գնացող պլաններ ուներ և ինքնասպան չէր լինի… Մանուչարը, ըստ եղբոր հայտնած տեղեկությունների, որևէ զինծառայողից դժգոհություն չէր հայտնել, նա սիրած աղջիկ չուներ: Մանուչարը «ռ»-ի փոխարեն «լ» է ասել, ճիշտ է, բայց դրանից չի նեղվել: Եղբայրը նրա մոտ ընկճված հոգեվիճակ չի նկատել: Տուժողի իրավահաջորդի վարկածով՝ եղբորը սպանել են…

Փաստաբան Նորիկյանը նշեց, որ իր պաշտպանյալ Արման Ստեփանյանը մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ Մանուչարին չի ստիպել լվանալ իր շորերը, նրան որևէ տեղ չի ուղարկել, իր ու Մանուչարի միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել:

Ըստ մեղադրանքի առանցքային վկա Լիբիկ Մ.-ի ցուցմունքի՝ ամբաստանյալները Մանուչարին պարբերաբար ճնշելն ու նվաստացնելը սկսել են դեպքի օրից 40 օր առաջ: Արման Ստեփանյանը դա չի ընդունել: Նա հայտնել է, որ զորամասում խանութ գնալը անպատվաբեր չի եղել, ինքն էլ է խանութ գնացել: Քանի որ սերժանտ է եղել, չի բացառել, որ Մանուչարին դիտողություն արած լինի՝ արտաքինը պատշաճ մաքրության պահելու վերաբերյալ: Դեպքի պահին Արման Ստեփանյանը զինվորների հետ գտնվել է լսարանում:

Փաստաբանը նշեց՝ մի պահ պատկերացնենք, որ Մանուչարը լվացել է «հեղինակություն» հանդիսացող Բաբկեն Գաբոյանի շորերը: Այդ դեպքում նա ինչո՞ւ պիտի չլվանար նաև մյուս «հեղինակության»՝ սերժանտ Արման Ստեփանյանի շորերը, դրանից ինչո՞ւ պիտի ընկներ ընկճված հոգեվիճակի մեջ… Նախաքննական մարմինը այս հարցում չի խորացել, որ իր վարկածը հօդս չցնդի…

Այս գործով հատկապես մեծ կարևորություն ունեն դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները:

Առաջին համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դեպքից վեց ամիս անց: Եզրակացության մեջ նշվել է, որ Մանուչարը հոգեպես առողջ է եղել: Դեպքից 40 օր առաջ նրան սկսել են սիստեմատիկաբար ծաղրի ու ծեծի ենթարկել Գաբոյանն ու Ստեփանյանը, Մանուչարն ընկել է դեպրեսիվ վիճակի մեջ, նրա մոտ առաջացել է անելանելիության զգացում, նա սթերս է ապրել: Ըստ եզրակացության՝ տուժող Մանուչարի ծանր հոգեվիճակն ու կատարած քայլը պայմանավորված են եղել Գաբոյանի ու Ստեփանյանի անօրինական գործողություններով:

Դատական քննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը նշանակել է լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Այս անգամ տրված եզրակացությունն էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց այն տարբերվում է առաջին եզրակացությունից նրանով, որ տուժող Մանուչարի հոգեվիճակի ու ամբաստանյալ Արման Ստեփանյանի գործողությունների կապը համարվել է… անուղղակի:

Այնուամենայնիվ, ըստ պաշտպանի, այս եզրակացությունը նույնպես լղոզված է, հանձնաժողովը կաշկանդված է եղել առաջադրված մեղադրանքով:

Ըստ պաշտպանի՝ փորձ է արվում հասնելու մեղավորության կանխավարկածի հաղթանակին:

շարունակությունը՝ կայքում

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված