Հայերեն

Նորվեգական բանտ՝ առանձնապես վտանգավոր հանցագործների համար. սա յուրաքանչյուր նորմալ մարդու երազանքն է

Աշխարհ

EnterTrain-ը ներկայացնում է մեր օրերում գոյություն ունեցող բանտերից, թերևս, ամենադրախտայինը, որը գտնվում է Նորվեգիայում:

 

 

 

 

 

1. Օսլոյից մեկ ժամվա ճանապարհի հեռավորության վրա գտնվող Բաստոյ կղզին գեղատեսիլ վայր է, ուր կարելի է միայն ջրային տրանսպորտով հասնել: Այտեղ կա մի քանի լողափ, սարքավորված թենիսի հարթակներ, նույնիսկ սաունա:

Այս բանտում պահվում են մարդասպաններ, բռնարարներ, թմրադիլերներ, խարդախներ:

2. Ճաղերի հետևում գտնվելու փոխարեն՝ այս զարմանալի բանտի 115 կալանավորներն ապրում են հարմարավետ փայտե տնակներում:

Այս փորձարկման հեղինակը նորվեգացի գիտնական, քրեագետ Նիլս Քրիստին է: Նրա տեսության համաձայն՝ յուրաքանչյուր հանցագործություն երկու զոհ ունի՝ դրանից տուժածը և դա իրականացրածը: Եվ հանցագործը ոչ միայն պատժի է արժանի, այլև վերադաստիարակման՝ «վերասոցիալիզացիայի»:

Բաստոյ կղզու տարածքը 2,6 քկմ է: Նախկինում այստեղ նորվեգական ամենախիստ բանտերից մեկն էր մանկահասակ հանցագործների համար:

3. Այսօր Բաստոյն անվանում են «Ազատության կղզի բանտարկյալների համար»:

2011 թ. սկզբին կղզում 116 կալանավոր կար: Բանտի անձնակազմը՝ 70 մարդ, բայց գիշերը հերթապահության է մնում 5-6 աշխատակից: Բոլոր բանտապահներն այստեղ առանց զենքի են աշխատում: Այս բանտի գոյության 11 տարում կղզուց ընդամենը 5 մարդ էր փախել, որոնցից 3-ը ներկայացել էին մեղայականով, մյուս երկուսին բռնել և ուղարկել էին այլ բանտեր:

4. Յուրաանչյուր բանտարկյալի գլխավոր պարտականությունն աշխատանքն է: Բոլորն աշխատանք ունեն, որը պետք է անեն 8:30-15:30: Ամեն օր կալանավորները 10 դոլար են ստանում և կարող են այդ փողը ծախսել տեղի խանութից մթերքներ գնելով՝ այդպիսով իրենց ապահովելով նախաճաշով և ընթրիքով ըստ ցանկության:

Այս բանտ ընկնելու համար հերթ է նորվեգացի կալանավորների շրջանում, քիչ բախտավորների են այստեղ ուղարկում պատժի ժամկետի ավարտից 1-3 տարի առաջ:

Կղզում բանտարկյալներն «ազատության մեջ» են ապրում՝ քոթեջներում (1 քոթեջում 8 բանտարկյալ, յուրաքանչյուրն իր սենյակն ունի) և կարող են հանգիստ տեղաշարժվել կզղում: Փոքր բացառություններով բոլորին տարեկան 18 օր արձակուրդ է տրվում: Կա նաև դեկրետային արձակուրդ՝ 21 օր, երբ կալանավորի կինը կամ ընկերուհին երեխա է ունենում (հարազատների հետ հանդիպումներն ամեն շաբաթ են, 12 ժամ):

Բանտարկյալների հետ հոգեբաններ են աշխատում, նրանց հետ հավասար՝ բանտի անձնակազմը:

5. Ճաշը բոլորի համար պարտադիր է, այն ճամբարի խոհարարն է պատրաստում: Օրական մի քանի անգամ կալանավորները պարտավոր են գրանցվել: Բանտի նպատակը հանացագործներին ուղղելն ու հասարակություն վերադարձնելն է:

Բանտարկյալների աճեցրած բերքը հավասար կիսվում է նրանց միջև: Բացի գյուղատնտեսությունից՝ Բաստոյում կարևոր ճյուղ է ձկնորսությունը. օրական մինչև 100 կգ ձողաձուկ և իշաձուկ են բռնում, կահույքի արտադրամաս կա սեփական հումքից:

6. 2010 թ. Բաստոյը դարձավ աշխարհի առաջին «օրգանական բանտը»: Ամբողջ աղբը (բացի պլաստիկից, որն այստեղ արգելված է) վերամշակվում է, պարարտանյութ է ստացվում:

Բանտում արթնանում են 7:00-ին: 8:00-ին սկսվում է աշխատանքը: 2-ժամանոց ճաշի ընդմիջում կա: Աշխատանքը վերջանում է 16:30-ին: Երեկոյան բանտարկյալը կարող է անել ինչ ցանկանա՝ կարդա տեղի գրադարանում (մոտ 10 000 գիրք կա), համացանցից օգտվի (2 ժամից ոչ ավել), հեռուստացույց դիտի (4 հեռուստաալիք է թույլատրված), սպորտով զբաղվի (առանց սահմանափակումների), նվագի տեղի ռոք-խմբում կամ թատերական խմբակում: 22:00-ին քնում են: Կղզում արգելված են թմրանյութերը և ալկոհոլը (ամեն շաբաթ մեզի հետազոտություն է արվում դրանց առկայությունը պարզելու համար), խախտման համար ուրիշ բանտ են ուղարկում:

7. Այս բանտի մեթոդը գործում է: Վիճակագրության համաձայն՝ նորվեգական բանտերում եղածների 20%-ը նորից այնտեղ է հայտնվում: Իսկ այս բանտում մնացածաների 16%-ն է նորից դատապարտվում:

8. «Գլխավորը՝ իրավիճակ ստեղծել, որում բանտարկյալները կարողանան իրենց նոր կողմից բացահայտել, սկսեն նորից հարգել իրենց»,- ասում է բանտի ղեկավար Առնե Քվերնվիք Նիլսենը:

9. Կալանավորը նրբասղոցով աշխատում է Բաստոյ կղզու անտառում:

10. Հեռախոսների խցիներ կղզում: Կալանավորներին թույլատրվում է զանգահարել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:

11. Երեխաների հետ դաժան վարվելու համար դատապարտվածն աշխատում է ձիու հետ:

12. Նիգերիայի քաղաքացին դատապարտված է թմրանյութերի չարաշահման համար: Միայն նա ապրում է սեփական տանը կղզում:

 

Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված