Լյուդվիգ Սիրեկանյանը մահացավ
ՀասարակությունՕգոստոսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Լյուդվիգ Սիրեկանյանն էր, ով օգոստոսի 9-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։