Սեքսը բարձրացնում է մտավոր կարողությունները․ գիտնականների հետազոտությունը
LifeՍեքսը զգալիորեն բարձրացնում է մարդու մտավոր կարողությունները։ Այս մասին հայտարարել են Ուելսի գիտնականները՝ երկարատև հետազոտությունների արդյունքում։ Ըստ նրանց, սեռական հարաբերությունից անմիջապես հետո զուգընկերների գլխուղեղն ավելի լավ է սկսում աշխատել՝ կապված սեքսի ընթացքում դեպի գլխուղեղ արյան մեծ ներհոսքի հետ։ Գիտնականները նշում են, որ դա բացառապես անվտանգ է, սակայն տարեց մարդիկ լավ կլինի մի փոքր զգուշանան, քանզի արյան մեծ հոսքը կարող է հանգեցնել ճնշման կտրուկ բարձրացման։