Երիտասարդն սպանել է կնոջն ու երկու ամիս ապրել դիակի հետ
ԱշխարհԲրյանսկի 29-ամյա քաղաքացին ընտանեկան վեճի ժամանակ սպանել է կնոջը և գիտակցելով իր արարքի ծանրությունը, ոստիկանություն չի հայտնել, այլ որոշել է դին թաքցնել բնակարանում: Ինչպես հայտնում են քննչական մարմնից, ընդհանուր առմամբ՝ նա կնոջ դիակի հետ ապրել է 2 ամիս: Նշվում է, որ նա այդ քայլին է գնացել՝ պատժից խուսափելու համար, սակայն դա նրան չի հաջողվի, նրա հանդեպ արդեն քրեական գործ է հարուցվել: