Միգրանտների զանգվածային ներհոսք. ինչ են անելու նրանք Հայաստանում
ԱմենաընթերցվածԼրագիր / Գնալով շատանում է Ռուսաստանի այն հայերի թիվը, որոնք մտածում են Հայաստան վերադառնալու մասին: Ռուսաստանի տնտեսությունում անմխիթար վիճակ է, աշխատանքի շուկան նկատելիորեն փոքրացել է եւ էժանացել: ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո ռուբլու փոխարժեքի եւ եկամուտների նվազման հեռանկարն էլ ավելի է խորացել:
Չնայած դեռ վաղ է խոսել Ռուսաստանից հայրենադարձների ալիքի մասին, եւ Հայաստանի տղամարդ բնակչությունը դեռ շարունակում է գարնանը հյուսիս «քոչել», որ Նոր տարուն վերադառնա, սոցիոլոգներն ու տնտեսագետներն արդեն խոսում են հնարավոր հայրենադարձության մասին:
Ինչո՞վ կարող են զբաղվել Ռուսաստանից Հայաստան վերադարձողները: Փոքր բիզնեսի, ֆերմերային տնտեսությունների զարգացման, սեփականության եւ բիզնեսի պաշտպանության երաշխիքներ կա՞ն: Պետությունը պատրաստվու՞մ է աշխատանքային միգրանտների հնարավոր ներհոսքին:
Նորմալ կառավարության համար աշխատունակ բնակչության վերադարձը կարող էր գերագույն բարիք լինել եւ այն կօգտվեր իրավիճակից, որ այդ ներուժը զարգացման ուղղեր: Սակայն Հայաստանում միգրանտներին կոչ չեն անում վերադառնալ հայրենիք: Ավելին, մինչ այժմ ամեն ինչ արվել է, որ հնարավորինս շատ մարդ հեռանա երկրից եւ Հայաստան ուղարկի «ավելացված արժեք», որում կառավարությունը ոչ մի լումա չի ներդրել:
շարունակությունը՝ կայքում