Բեկում Հայաստանում. Պեկինն անցնում է գործի
ԱշխարհԼրագիր / Երեւանում տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր տարածքն իր մեծությամբ լինելու է երկրորդը Եվրասիական տարածաշրջանում՝ Ռուսաստանից հետո:
Դա իհարկե ինքնաբերաբար չի նշանակում, որ Չինաստանի համար Հայաստանը Ռուսաստանից հետո իր կարեւորությամբ դառնում է եվրասիական տարածաշրջանի երկրորդ երկիրը, բայց Չինաստանի դեսպանության չափերն անկասկած որոշակիորեն արտացոլում են նաեւ Հայաստանի հանդեպ հետաքրքրության չափի աճը:
«Սա կարեւոր եւ ուրախալի իրադարձություն է մեզ համար: Չինաստանն էլ ավելի լավ ներկայացված կլինի Հայաստանում», հիմնարկեքի արարողությանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էր Լուն:
Ավելի մեծ դեսպանատունը թերեւս առավել մեծ ֆունկցիոնալ հնարավորությունների պահանջն է, եւ այդ իմաստով չափը ստանում է որոշակի քաղաքական նշանակություն:
շարունակությունը՝ կայքում