Դանակահարություն՝ օրը ցերեկով․ կասկածյալն ինքնակամ ներկայացել է
ՀասարակությունՈստիկանություն է ներկայացել Արմավիր քաղաքում մայիսի 24-ին՝ օրը ցերեկով տեղի ունեցած դանակահարության կասկածյալը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի՝ 20-ամյա երիտասարդը, որ հիվանդանոց էր տեղափոխվել կտրած-ծակած վերքերով, սկզբում ասել էր, թե բարձրությունից է ընկել:
Դանակահարության մեջ կասկածվում է Արմավիրի բնակիչ Արգամ Կարապետյանը:
Ընթանում է քննություն: