Ծեծկռտուք Բաշկիրիայում՝ հանուն հայկական կոնյակի
ԱշխարհԲաշկիրիայում տեղի բնակիչը դատապարտվել է հանուն մեկ արկղ հայկական կոնյակի. նա ծեծել է անծանոթ մարդուն, որպեսզի նրանից խլի հայկական «Արարատ» կոնյակի արկղը:
Վաղ առավոտյան տեսնելով կոնյակների արկղը տանող անծանոթին՝ ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող տղամարդը պահանջել է իրեն տալ արկղը, իսկ մերժվելուց հետո նրան տապալել է գետնին ու սկսել ծեծել:
Միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին, սակայն հանցագործության համար դատավճիռը կայացվել է վերջերս: Այս մասին հաղորդում է «Ուֆաթայմը»:
Մեկ ամիս անց տղամարդը նորից մասնակցել է ծեծկռտուքի և յուրացրել կանխիկ գումար ու բանկային քարտեր: Երկու հանցագործությունների համար նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: