Գնչուները Ռոստովում ներկայանում են իբրև հայեր. խարդախության նոր ձև
ԱշխարհՌոստովի խանութներից մեկում տեսախցիկը արձանագրել է հագուստի գողության դեպք: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:
Ռոստովի բնակչուհիներից մեկը ճանաչել է տեսանյութում արձանագրված երիտասարդ աղջկան և հաղորդել է «Ռոստով Բլոկնոտ» հրատարակչությանը այն մասին, որ խանութի տեսախցիկի կադրերում գնչուհի է, որը ներկայանում է իբրև հայ:
«Սրանք գնչուներ են: Նրանք այժմ քողարկվում են հայերի անվան ներքո: Մեզ մոտեցել է այդպիսի մեկը՝ չես տարբերի… Ասում է՝ Հայաստանից եմ եկել, հիվանդ եմ շաքարային դիաբետով, խմելու ջուր տվեք, ուտել եմ ուզում, գիշերելու տեղ չունեմ… Իսկ ինքը փորձում էր փողը քողարկել ինչ-որ կեղծ ոսկիների անվան ներքո»,- պատմել է քաղաքի բնակչուհին:
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում ապրում է մոտ 205 հազար գնչու: Նրանք հիմնականում վարում են քոչվոր կենսակերպ: