Ռուսական պատի ճեղքման փորձ Հայաստանում
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան շենքի հիմնարկեքը դարձավ զգալի ուշադրության առարկա, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Չինաստանի ներկայիս աշխարհքաղաքական դերը, տնտեսական կարողությունները: Գործնականում աշխարհի երկրորդ սուբյեկտը Հայաստանում բացում է եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը, որը զիջում է միայն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատանը:
Չինական բեկում Հայաստանում. Պեկինն անցնում է գործի հոդվածում ներկայացրել եմ Հայաստանով Չինաստանի հետաքրքրության աճի աշխարհքաղաքական, տարածաշրջանային շարժառիթները:
Անկասկած է, որ Հայաստանում կառուցելով եվրասիական տարածաշրջանում իր մեծությամբ երկրորդ, հետեւաբար Կովկասի եւ ավելի լայն՝ մերձավորարեւելյան տարածաշրջանի ամենամեծ դեսպանատունը, Պեկինը դրանով փորձելու է ծածկել ամբողջ հենց այդ տարածաշրջանը, այդպիսով Հայաստանը դիտարկելով գործնականում որպես լայն տարածաշրջանային ռազմավարության դիվանագիտական հենակետ:
Դա նշանակում է, որ Պեկինը շահագրգռություն է ցուցաբերելու Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման, ընդհանրապես տնտեսական կարողությունների բարձրացման հարցում, քանի որ հակառակ դեպքում վտանգի տակ է հայտնվում նաեւ չինական հենակետը: Տարածաշրջանում ամենամեծ դեսպանատան կառուցումը ենթադրում է երկարատեւ ռազմավարություն, դա էլ պետք է ենթադրի կայունության երկարատեւ ռեժիմի հարցում շահագրգռություն:
շարունակությունը՝ կայքում