Իրանը հաստատեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
ԱշխարհԼրագիր / Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ առաջիկայում կայանալիք հանդիպման օրակարգին:
«Այսօր մեկ առանջնային խնդիր ունեն համանախագահները, դա այն է, որպեսզի կանխեն հնարավոր ռազմական գործողությունները և հասնեն նրան, որ լարվածությունը նվազի: Սա է համար մեկ խնդիրը», ասաց նա:
Հարցին, թե ինչի՞ շուրջ են բանակցում, եթե Ադրբեջանը չի համաձայնում մեղմացնել լարվածությունը, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ այնուամենայնիվ միջնորդներն այդ հարցում շատ հետևողական են, թե իրենց հայտարարություններով, թե քայլերով:
«Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որն իրենք ունեն՝ մեկը, նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդ, թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, նրանք կենտրոնացած են երկրորդի վրա՝ շատ լավ հասկանալով, որ առաջընթացի մասին խոսելն անհնար է, իսկ պատճառն Ադրբեջանն է իր քաղաքականությամբ»:
մանրամասն՝ կայքում