Բարեպաշտ մարդկանց մարմինները զարմանալիորեն հրաշալի են պահպանվում դարեր շարունակ:
EnterTrain-ը ներկայացնում է XIX դարում ապրած ֆրանսիացի միանձնուհի Եկատերինա Լաբուրեին: Նա Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու կողմից սուրբ ճանաչվեց իր գործերի համար: Լաբուրեն մահացավ 1876 թ., սակայն երբ տարիներ անց նրա մարմինն արտաշիրիմեցին սրբադասման համար, այն շատ լավ վիճակում էր:
Լաբուրեն մինչև մահ հավատքով և ճշմարիտ կերպով ծառայեց Աստծուն: Եկատերինան մարդկանց չարից պաշտպանող մեդալիոն պատրաստեց:
Միանձնուհու էսքիզներով պատրաստվեց համայիլ, որը ֆրանսիացիներին փրկեց, երբ խոլերան էր մոլեգնում: Այդ ժամանակից այն տարածվեց ողջ աշխարհի կաթոլիկների շրջանում:
Երբ միանձնուհու մարմինն արտաշիրիմեցին, այն նույն տեսքն ուներ, ինչ նրա մահվան օրը շատ տարիներ առաջ:
Հիմա սրբի մարմինն ամփոփված է ապակե դագաղում փարիզյան փոքր մատուռում, ուր, Եկատերինայի տեսիլքների համաձայն, երևում էր Կույս Մարիամը այդ մեդալիոնը ստեղծելու հանձնարարությամբ: