Մաշա Մնջոյան. «Դեռ 2 տարի ունեմ վայելելու»
LifeՄաշա Մնջոյանի համար այս ամառն անցնում է աշխատանքային մթնոլորտում։ Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ծրագրված են մի շարք համերգներ, որոնցից մեկը կայացել է «Շանթ»-ի «Արենա Live» հեռուստածրագրի շրջանակում։
22-ամյա երգչուհին նշում է՝ անկախ հանդիսատեսի քանակից պատասխանատու է ցանկացած ելույթ։ Հեռուստաշոուի համար կատարել է զուգերգեր Սոնայի, Հայկ Պետրոսյանի, Էրիկ Կարապետյանի, Էմանուելի հետ. «Հեռուստատեսային մենահամերգին լրջորեն պատրաստվել էի. նախապես պլանավորված էր, որ բենդի հետ կաշխատեմ, բայց այլ երաժիշտների հետ երկու շաբաթում զրոյից կազմեցինք ծրագիրը։ Ինձ հետ բեմում էին՝ Կարեն Անանյանը, Դավիթ Պողոսյանը, Նարեկ Խեչումյանը, Հովհաննես Գեւորգյանը։ Սոնան, ողջ ընթացքում կողքիս լինելով, շատ էր աջակցում։ Ուրախ եմ, որ բացասական արձագանքներ չեմ լսել, հիացական խոսքերն ինձ ոգեւորում են»։
մանրամասն՝ կայքում