Հայ կանայք ձեւացնո՞ւմ են օրգազմը
ՀասարակությունՏարիներ ի վեր կնոջ օրգազմի մասին չի բարձրաձայնվել. արգելված թեմաներից էր: Մի շարք հասարակություններում անգամ մեր օրերում այդ մասին շշուկով են խոսում: Ուշադրություն կդարձնեք այս հոդվածի դիտումների եւ “like”-երի թվի տարբերությանը, նաեւ մեկնաբանությունների սակավությանը եւ ամեն ինչ պարզ կլինի:): Օրգազմի եւ անօրգազմիայի մասին BRAVO.am-ը զրուցել է բժիշկ-գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանի հետ:
Ի՞նչ է օրգազմը
Օրգազմը բժշկական տեսանկյունից վիճակ է, որին մարդ հասնում է սեռական հարաբերությունների ընթացքում: Գրգռված ժամանակ սեռական օրգաններ եւ գեղձեր արյան մեծ հոսք է լինում: Կնոջ օրգանիզմում մկանների, ֆիզիկական, հոգեբանական լարվածություն է ստեղծվում: Օրգազմն այդ նյարդային լարվածության միանգամից թուլացումն է: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք մեկ սեռական ակտի ժամանակ կարող են մի քանի անգամ օրգազմ ապրել: Այդ հարցում մեծ դեր է խաղում ծլիկը, որը սեռական հարաբերության ժամանակ մեծանում է: Դա տեղի է ունենում արյան առատ հոսքի շնորհիվ, որն ուղղվում է հեշտոց, սեռական պարանոց, ձվարան… Այս իմաստով ծլիկը նման է տղամարդու սեռական օրգանին:
շարունակությունը՝ կայքում